Սիրիայի ներքին ընդդիմության ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կայցելեն Մոսկվա

Սիրիական ներքին ընդդիմության ներկայացուցիչների պտվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմանակնում լինելու են Ազգային համակարգող կոմիտեի և քրդական ընդդիմության ներկայացուցիչները»,- ասել է նա։

Ռուսաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ ներքին ընդդիմությունը կողմ է Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը քաղաքական երկխոսության միջոցով։ Նրա խոսքով՝ հենց այդպիսի կարգավորման հնարավարությունների մասին է լինելու խոսքը Մոսկվայում ծրագրված հանդիպումների ժամանակ։

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Սիրիայում ստեղծված իրադրության կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության օգնությամբ։

Մեկնաբանել