Ադեբայոր. Հպարտ եմ, որ Լյորիսի հետ նույն թիմում եմ խաղում

«Տոտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Լացիոյի» հետ կայացած հանդիպումից (0։0) հետո խոսել է իր թիմի դարպասապահ Ուգո Լյորիսի փայլուն խաղի մասին, ով մի քանի դեպքում պարզապես փրկել է իր թիմին պարտությունից։

«Ես գիտեի Լյորիսի բարձր կարգի մասին, այդ իսկ պատճառով ամենևին էլ զարմացած չեմ նրա ցուցադրած խաղից։ Մենք բոլորս ուրախ ենք մեր դարպասապահի համար, ով փայլուն հանդիպում անցկացրեց։

Ես հպարտ եմ և երջանիկ, որ նրա հետ միասին նույն թիմում եմ հանդես գալիս։ Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է», – Ադեբայորի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մեկնաբանել