Սերժ Սարգսյանն պատասխանել է ռուսաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հարցերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 20-24-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և հույս հայտնել, որ մեր երկրում գտնվելու այս մի քանի օրերին նրանք հասցրել են որոշ չափով ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, մեր երկրի ձեռքբերումներին, առկա խնդիրներին և պետության առջև ծառացած մարտահրավերներին:

Սերժ Սարգսյանը հյուրերի հետ խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանի մարտահրավերների, դինամիկ զարգացող հայ-ռուսական հարաբերությունների, մեր երկրի տնտեսության և ներդրումային միջավայրի մասին, ինչպես նաև պատասխանել ռուսաստանյան լրատվամիջոցների ղեկավարներին հետաքրքրող հարցերին:

Մեկնաբանել