Բեռլուսկոնի. Միլանին անհրաժեշտ է իմ ներկայությունը Յուվենտուսի հետ խաղից առաջ

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին մեկնաբանել է թիմի հարձակվող Ալեշանդրե Պատոյի հերթական վնասվածքը:

«Պատոն «Միլանի» խնդիրն է: Մենք հուսով ենք, որ նա կկարողանա ամբողջությամբ ապաքինվել բոլոր վնասվածքներից: Հարցն այն է, որ «Միլանի» բոլոր խաղացողներից ամենալավ ապագան հենց Պատոյինը պետք է լիներ:
Վաղը կայցելեմ թիմի մարզաբազա: Դուք երևի նկատել եք, թե ինչ տեղի ունեցավ անցած անգամ, երբ այցելեցի Միլանելո: Թիմին անհրաժեշտ է իմ ներկայությունը «Յուվենտուսի» հետ խաղից առաջ», – Բեռլուսկոնիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Նշենք, որ հերթական վնասվածքի պատճառով բրազիլացի հարձակվողն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Յուվենտուսի» հետ սկզբունքային հանդիպումը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել