iTunes 11-ը կթողարկվի առաջիկա օրերին

IPhone 5-ի այս տարվա սեպտեմբերյան շնորհանդեսին Apple-ը հայտարարեց, որ iTunes 11-ը հասանելի կլինի հոկտեմբերին, սակայն ամսվա վերջում հայտարարեց, որ թողարկումը կհետաձգվի մեկ ամսով:

Այնուհետ MacRumors ֆորումում հայտնի դարձավ, որ ձայնագրող կազմակերպություններն ու երաժիշտները էլեկտրոնային նամակներ են ստացել, որոնցում նրանցից պահանջվում էր լրացնել iTunes 11-ում առաջին անգամ ներկայացված կատարողի անձնական էջի տեղեկությունները: Այս գործողություններն իրականացնելու համար առաջարկվում էր օգտվել Feiyr կազմակերպության ծառայություններից, որը զբաղվում է երաժշտական արտադրանքի թվային տարածմամբ` հանդիսանալով միջնորդ իրավատիրոջ և թվային ռիթեյլերների միջև, ինչպիսիք են iTunes-ն ու Amazon-ը:

Բացի այդ` նամակներում տեղեկություն կար այն մասին, որ Apple-ը մտադիր է iTunes 11-ը թողարկել «մոտ օրերս»:

Մեկնաբանել