Մոուրինյոն իմ գործատուն չէ. Մանչինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին երեկ պատասխանել է Մադրիդի «Ռեալի» Ժոզե Մոուրինյոյի քննադատությունն իր հասցեին։ Հիշեցնենք, որ Մոուրինյոն հայտարարել է, որ եթե ցուցադրեր այնպիսի արդյունք, ինչպիսին Ռոբերտո Մանչինին, ապա լրագողներն իրեն թույլ չէին տա վերադառնալ Մադրիդ։

«Մոուրինյոն իմ գործատուն չէ։ Ինձ չի էլ հետաքրքրում, թե ինչ է նա ասել։ Նա սիրում է խոսել ամեն ինչի մասին, ինձ դա չի հետաքրքրում։ Գուցե դա նախանձ է։ Ես չեմ պատրաստվում 20 տարի մնալ այստեղ, սակայն ներկա պահին երջանիկ եմ ակումբում և լավ կատարում եմ իմ աշխատանքը։ Թիմի սեփականատերերն աջակցում են ինձ ամեն ինչում։ Նրանք հասկանում են, որ հնարավոր չէ հաղթել բոլոր խաղերում։ Մենք չենք կարող երջանիկ լինել՝ դուրս մնալով Չեմպիոնների լիգայից», – ասել է Մանչինին։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

Մեկնաբանել