Գվարդիոլան մեծ նվաճումների է հասել. Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պատմել է, թե ինչու է 2011/12 մրցաշրջանի լավագույն մարզչի կոչման համար քվեարկել Պեպ Գվարդիոլայի օգտին։ Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը Գվարդիոլայից բացի, իր ձայնը տվել է նաև Չեզարե Պրանդելիին և Ռոբերտո դի Մատեոյին։

«Ես նախապատվությունը տվեցի Գվարդիոլային, քանի որ նա իսպանացի է և մեծ նվաճումների է հասել։ Այս տարի նա 3 տիտղոս է նվաճել։ Բացի այդ, որոշումս կայացրել եմ ոչ միայն մարզական, այլև տվյալ մարզչի պահվածքից ելնելով», – Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մեկնաբանել