Բոատենգ. Կարող ենք հաղթել Յուվենտուսին

«Միլանի» կիսապաշտպան Քևին Փրինս Բոատենգը հայտարարել է, որ իր թիմն Իտալիայի առաջնության 14-րդ տուրում կարող է հաղթել «Յուվենտուսին»։

«Մենք պետք է մտածենք միայն մեր խաղի, այլ ոչ թե մրցակցի մասին։ Նրանք ուժեղ են, սակայն յուրաքանչյուր խաղ մի առանձին պատմություն է։ Կարծում ենք, որ կկարողանանք հաղթել կիրակի։ Եվ կարևոր չէ, թե ով կդառնա գոլի հեղինակ՝ ես, Նոչերինոն, թե Էլ-Շարավին։ Կարևորը հաղթանակն է։

Այժմ Մասիմիլիանո Ալեգրիի համար շատ դժվար է, սակայն նա միշտ պահպանել է լավատեսությունը և ափերից դուրս չի եկել։ Ես գտնում եմ, որ նա իսկապես մեծ մարզիչ է», – Բոատենգի խոսքերն է մեջբերում Milan News-ը։

Մեկնաբանել