Իրենց հրաժարականն են ներկայացրել Մուրսիի խորհրդականները

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի երկու խորհրդականները հրաժարական են տվել այն բանից հետո, երբ նախագահը փոփոխություններ է մտցրել Սահմանադրության մեջ, տեղեկացնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Իրենց պաշտոններից հրաժարվել են գրող, ղպտիական եկեղեցու ներկայացուցիչ Սամիր Մոկուսը և հրապարակախոս Սաքինա Ֆուադը։

«Ես ընդունել էի այս պաշտոնը երկրին օգտակար լինելու համար։ Բայց երբ պարզվեց, որ նախագահը իր խորհրդականների խորհուրդների կարիքն այլևս չունի, ես որոշեցի լքել իմ պաշտոնը»,– ընդգծել է Սաքինա Ֆուադը:

Եգիպտոսի Սահմանադրության մեջ «ուղղումներ» մտցնելու մասին հաղորդագրությունները բողոքի ալիք են բարձրացրել հասարակության տարբեր շերտերում։

Մուրսիի որոշման հակառակորդների և կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել Ալեքսանդրիա քաղաքում, որի հետևանքով վիրավորվել է շուրջ 25 մարդ:

Մեկնաբանել