Բետենակուրը ինձ ոչ մի սու չի տվել. Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հերքում է այն փաստը, որ L’Oreal-ի սեփականատեր Լիլյան Բետենակուրը իրենց գումարներ է տվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Այս մասին Սարկոզին հայտարարել է Բորդո քաղաքում տեղի ունեցող դատական գործընթացի ժամանակ: Նա նշել է, որ Բետենակուրների ընտանիքին ճանաչում է 28 տարի, և այդ ողջ ժամանակահատվածում նրանք «ոչ մի սու» իրեն չեն տվել:

Ֆրանսիայի իշխանությունները նախկին նախագահին կասկածում են 2007թ. նախընտրական շրջանում Ֆրանսիայի ամենահարուստ կանանցից մեկից՝ Բետենակուրից, ոչ օրինական միջոցներ ստանալու մեջ: Երեք դատավորից բաղկացած հանձնաժողովը, սակայն, Սարկոզիին մեղադրանք չի ներկայացրել. Ֆրանսիայի նախկին նախագահը դատական գործընթացում որպես վկա է հանդես եկել: