Ալեքս Ֆերգյուսոնը չի ցանկանում ավարտել մարզչական կարիերան

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ չի պատրաստվում թողնել մարզչական աշխատանքը:

«Ես դեռևս «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչն եմ և չեմ նախատեսում այլ տեղ գնալ: Արդեն 26 տարի է, ինչ աշխատում եմ ակումբում: Դեռ չգիտեմ, թե երբ կավարտեմ իմ կարիերան: Միգուցե մեկ տարուց, միգուցե ավելի ուշ: Ամեն դեպքում, այդ որոշումը կապված կլինի թիմում ցուցադրած իմ արդյունքներից»,-Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Նշենք, որ նոյեմբերի 23-ին «Յունայթեդի» մարզադաշտի կողքին բացվել էր սըր Ալեքսին նվիրված 2,5 մետր բարձրությամբ արձանը: