Գվարդիոլան կբանակցի Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը:

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախօրեին աշխատանքից հեռացրել էր հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսին, և ներկայում այդ պաշտոնը թափուր է:

Բրազիլական Lance!-ը պնդում է, որ հավաքականի գլխավոր մարզիչների թեկնածուների թվում է նաև Գվարդիոլան, ով ներկայում թիմ չունի և արձակուրդներն է վայելում Միացյալ Նահանգներում:

Աղբյուրը նաև հավելում է, որ Գվարդիոլան հետաքրքրված է այս առաջարկով և պատրաստվում է առաջիկա օրերին բանակցություններ վարել բրազիլական կողմի հետ:

Մեկնաբանել