Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շարունակում է աճել

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շարունակում է աճել: Այս մասին տեղեկանում ենք Transfermarkt.de կայքի վերջին թարմացումներից հետո: Օգոստոս ամսվա համեմատ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն աճել է 5 մլն եվրոյով և այժմ կազմում է 17 մլն եվրո:

Նշենք, որ նույն կայքի գնահատմամբ` «Շախտյոր» տեղափոխվելու պահին կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմել է ընդամենը 4 մլն եվրո: