Մատա. Բենիտեսը հրաշալի մարզիչ է

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան խոսել է Ռաֆայել Բենիտեսի ղեկավարության տակ անցած առաջին օրերի մասին։

«Ոչ միայն Ռաֆան, այլև նրա հետ ժամանած մարդիկ իսկական պրոֆեսիոնալներ են։ Ռաֆան հիանալի մարզիչ է «Վալենսիայում» և «Լիվերպուլում» անցկացրած փայլուն տարիներով։ Կարծում եմ, որ մենք այժմ իրեն ենք օգնում, իսկ ինքը՝ մեզ, և մենք միասին փորձում ենք հաղթել։

Մենք այժմ այլ կերպ ենք մարզվում. ավելի շատ ենք տեղաշարժվում, աշխատում ենք տակտիկական հնարքների վրա, և դա մեզ կօգնի առաջադիմելու և պահպանելու շարքերը»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com