Գվարդիոլան ցանկանում է գլխավորել Մանչեսթեր Յունայթեդը. The Sun

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», փոխանցում է The Sun-ը:

Ըստ աղբյուրի` Գվարդիոլան մերժել է «Չելսիի» առաջարկը, որպեսզի ապագայում ստանձնի«Մանչեսթեր Յունայթեդի»գլխավոր մարզչի պաշտոնը:

Պեպը ցանկանում է աշխատել կայուն մթնոլորտում, որտեղ նրան թիմ կազմավորելու համար ժամանակ կտան, իսկ «Չելսիում» հաճախակի են մարզիչների փոփոխությունները:

Մարզական գործընկեր` SportArmenia.com