Կառլեն Մկրտչյանը դարձավ 24 տարեկան

Այսօր լրանում է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկի՝ Կառլեն Մկրտչյանի 24-ամյակը։

Civilnet-ը սրտանց շնորհավորում է մեր սիրելի մարզիկի ծննդյան օրը՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություն ինչպես ակումբում, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականում։

Հիշեցնենք, որ ներկայում Կառլենը հանդես է գալիս Դոնեցկի «Մետալուրգում» և համարվում է այդ թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։ Հայաստանի ազգային հավաքականում նա անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Մեկնաբանել