Սեբաստիան Ֆետելն՝ աշխարհի եռակի չեմպիոն

Քիչ առաջ Սան Պաուլոյում ավարտվեց Ֆորմուլա 1-ի Բրազիլիայի Գրան Պրին։ Մրցաշրջանում զարգացումներն այնպես էին դասավորվել, որ 2012-ի չեմպիոնը պետք է հայտնի դառնար վերջին այս ավտոարշավի ժամանակ։ Սեբաստիան Ֆետելից միավորներով հետ մնացող Ֆերնանդո Ալոնսոյի համար ավտոարշավի սկիզբը խոստումնալից էր, քանի որ հենց սկզբից վթարի պատճառով Ֆետելը հայտնվեց վերջին տեղերում։

Սակայն շնորհիվ բազմաթիվ վթարների և հզոր շարժիչով մեքենայի «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը կարողացավ ապահովել անհրաժեշտ միավորները և 3 միավորով առաջ անցնել Ֆերնանդո Ալոնսոյից՝ հռչակվելով աշխարհի եռակի չեմպիոն։ Անհատական պայքարում երրորդ տեղը զբաղեցրեց Կիմի Ռայկոնենը։

Թիմերի պայքարում առաջինը «Ռեդ Բուլն» է, որին հաջորդում են «Ֆերարին» և «Մաքլարենը»։

Մարզական գործընկեր` SportArmenia.com