Ռուսաստանյան հանրաճանաչ «ՎԻԱ Գրա» էստրադայաին խումբը 2013թ. հունվարի 1-ից կդադարեցնի իր գոյությունը, այս մասին հայտարարել է խմբի մամուլի խոսնակ Ռենատա Գարիֆուլինան:
Խոսնակը չի նշել որոշման պատճառները՝ հայտնելով, որ խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն մանրամասների մասին կտեղեկացնի նոյեմբերի 27-ին:
«ՎԻԱ Գրան» ձևավորվել է 1999թ.: Այդ պահից ի վեր կոլեկտիվի կազմը փոփոխվել է 16 անգամ: «Թեժ եռյակի» հաշվին կա հինգ ալբոմ, չորս հեռուստատեսային մյուզիքլ և շուրջ 30 տեսահոլովակ: