Nokia-ի ղեկավարներից մեկը լքում է ընկերությունը

Ֆիննական Nokia-ի լուսանկարչության ստորաբաժանման ղեկավար Դամյեն Դիննինգը հրաժարական է ներկայացրել: Իր հրաժարականի դիմումի մեջ նշել է, որ ինը տարի շարունակ Nokia-ում աշխատելուց հետո ինքը ստիպված էր կայացնելու այդ դժվար որոշումը, քանի որ ստրատեգիական ղեկավարությունը որոշել է տեղափոխվել Ֆինլանդիա, իսկ նա իր ընտանիքով ցանկություն չունի լքելու Անգլիան: Բացի այդ` նա ցանկություն ունի իր ուժերը փորձելու այլ բնագավառում:

«Ինչ վերաբերում է իմ ապագային, ես տեղափոխվում եմ արտադրության այն ոլորտը, որում վաղուց էի ցանկանում աշխատել: Ես մեծ անհանգստությամբ սպասում եմ Jaguar Land Rover թիմին միանալու հնարավորությանը, որտեղ և կզբաղվեմ ավտոմեքենաների ոլորտում ինովացիոն ներդրումներով»,- ասել է Դիննինգը:

Nokia-ն շնորհակալություն է հայտնել Դամյեն Դիննինգին ինը տարվա համագործակցության համար և մաղթել հաջողություն հետագա աշխատանքներում:

Դամյեն Դիննինգի հրաժարականն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 30-ին: