Իսրայելի «Ամպե սյուն» գործողությունը, որն իրականացվում էր նոյեմբերի 14-21-ը, Գազայի հատվածին ընդհանուր $1,2 մլրդ-ի վնաս է հասցրել։ Այս մասին հայտարարել է Գազան վերահսկող պաղեստինյան «Համաս» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Տահեր ան Նունուն, հաղորդում է AFP-ն։
Նրա խոսքով՝ իսրայելական ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում ամբողջությամբ ոչնչացվել է 200 տուն, ևս մոտ ութ հազարը վնասվել է։
Ամբողջությամբ ոչնչացվել է 42 ոչ բնակելի շինություն, այդ թվում՝ «Համասի» կառավարության շենքը, երեք մզկիթ և բժշկական կենտրոն։
Ան Նունուն ներկայացրել է մարդկային կորուստների հստակեցված տվյալներ։ Այսպես, տեղեկացրել է նա, Գազայի հատվածում իսրայելական օդային հարվածների զոհ է դարձել 166 մարդ, 1235-ը վնասվածքներ է ստացել։