Մեդվեդևը չի բացառել վերադարձը Կրեմլ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել իր վերադարձը նախագահի պաշտոնին 2018թ․։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում։

Մեդվեդևի խոսքով՝ շատ բան կախված է լինելու իր առողջական վիճակից, ինչպես նաև այլ գործոններից։ «Երբեք մի ասա երբեք,- մեջբերել է Ռուսաստանի վարչապետը Ջեյմս Բոնդի մասին ֆիլմը։ – Առավելևս, որ ես մի անգամ արդեն մտել եմ այդ գետը։ Ինչո՞ւ չմտնել ևս մեկ անգամ»։

Ընդ որում՝ Մեդվեդևը նշել է, որ իրեն լավ է զգում վարչապետի դիրքում։ «Եթե կա մարդ, որի հետ աշխատելիս ինձ լավ եմ զգում, Վլադիմիր Պուտինն է»,- հայտարարել է ՌԴ վարչապետը։

Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2008թ․ մայիսից 2012թ․ մայիսը։