Ադրիանո Գալիանի. Միլանը վերադառնում է

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է «Յուվենտուսի» հետ հանդիպման մասին (1։0)։ Նրա խոսքերով` թիմը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում վերջին 3 հանդիպումներում։

«Միլանը» վերադառնում է։ Վերջին 3 հանդիպումներում թիմը հիանալի է խաղում։ Թուրինցիների հետ խաղում մեր ֆուտբոլիստները հաղթելու մեծ ցանկությամբ դուրս եկան խաղադաշտ և նրանք դա արեցին։ Մոնտոլիվոյի ավագության մասին որոշումը կայացրել ենք Բերլուսկոնիի և Ալեգրիի հետ, քանի որ Ռիկարդոն իսկական առաջատար է»,- Գալիանիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com