Այսօր Տեղեկատվության համաշխարհային օրն է

Ամեն տարի նոյեմբերի 26-ը նշվում է որպես Տեղեկատվության համաշխարհային օր, հաղորդում է Calend-ը: Оրը նշվում է բազմաթիվ երկրներում:

Տեղեկատվությունը լայն իմաստով տեղեկություններն են, որոնք մարդկանց մի խումբը փոխանցում է մյուս խմբին գրավոր, բանավոր կամ որևէ այլ ձևով, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման կամ ստացման բուն գործընթացը:

20-րդ դարի կեսերից սոցիալական առաջընթացի և գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման արդյունքում տեղեկատվության դերը մեծապես աճել է: Այսօր համաշխարհային միտում է դարձել թվային տեխնոլոգիաների միջոցով հեռուստահեռարձակման արդիականացումը, գերարագ ինտերնետի և բջջային կապի զարգացումը:

Վերջերս հոգեբանների ուշադրության կենտրոնում է այն հարցը, որ տեղեկատվական տեխնոլոգիաներից և ստացվող տեղեկություններից օգտվելու անկարողությունը հանգեցնում է այսպես կոչված «տեղեկատվական սթրեսի», ինչը հղի է սոցիալական և առողջական խնդիրներով:

Մեկնաբանել