2012թ. բջջային հավելվածների համաշխարհային շուկան կկազմի $30 մլրդ

2012թ. բջջային հեռախոսների հավելվածների համաշխարհային շուկան կգերազանցի $30 մլրդ-ը, ինչը  երկու անգամ կգերազանցի անցած տարվա ցուցանիշը: Այսպիսի  տվյալներ է պարունակում ամերիկյան ABI Research վերլուծական կենտրոնի ուսումնասիրությունը:

«Այս տարին կհիշվի նրանով, որ անդրադարձ չի կատարվել այս բիզնեսի տնտեսական հեռանկարներին, և խոսքը արդեն միայն կարճաժամակետ «ոսկե տենդի» մասին չէ: Հավելվածները դարձել են թվային կարևոր արդյունաբերություն», -նշել է կենտրոնի ավագ փորձագետ  Ապո Մարկկանենը:

Ընկերության հաշվարկները ընգրկում են ոչ միայն վճարովի հավելվածների շուկան, այլև օնլայն գնումները, որոնք կատարվում են տարբեր ծրագրերում կամ բաժանորդագրված  ծառայություններում:

Կենտրոնի փորձագետների կարծիքով՝ ամերիկյան Apple-ը այս շուկայում կատալիզատորի դերակատարում է ունեցել: 2008թ. Apple-ը գործարկելէ  բջջային սարքավորումների ծրագրերի վաճառքի App Store օնլայն խանութը, որը շարունակում է մնալ այս ոլորտի ամենահաջող ծառայութունը: Ներկայում App Store-ի կատալոգում հաշվվում է iPhone բջջայիների և iPad պլանշետների համար նախատեսված ավելի քան 700 հազ. հավելված:

Ըստ ABI-ի՝ 2012-ի արդյունքներով՝ Google բջջային հավելվածների ինտերնետային խանութը առաջընթաց  է արձանագրել  օգտատերերի ակնկալիքններին համապատասխանելու և նախագծողների պահանջներին բավարարելու հարցում: