Առաջիկա օրերին կմեկնարկեն Մայր եղևնու տեղադրման աշխատանքները

Առաջիկա օրերին Երևանի Հանրապետության Հրապարակում կմեկնարկեն նաև Մայր եղևնու տեղադրման և ձևավորման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է այսօր Երևանւ քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Մայրաքաղաքում ամանորյա տոնական բարձր տրամադրություն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համաքաղաքային միջոցառումներից բացի, վարչական շրջաններում ևս նախատեսել տոնական միջոցառումներ: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի տոնական տեսքի ձևավորման ուղղությամբ աշխատանքները: