Երևանի դպրոցներն ու մանկապարտեզներն անցել են ձմեռային ռեժիմի

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզներն անցել են ձմեռային ռեժիմի: Այս մասին այսօր զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում ամբողջությամբ իրականացվել են ջերմամեկուսացման անհրաժեշտ միջոցառումներն ու կրթօջախներն արդեն անցել են ձմեռային ռեժիմի և ապահովված են ջեռուցմամբ:

Մեկնաբանել