Կամ Թուրքիան կլուծի քրդական խնդիրը կամ քրդերը` Թուրքիայի. թուրք լրագրող

Մերձավոր Արևելքում սահմանները փոփոխվելու են, Թուրքիայի սահմաններն էլ ներառյալ, հայտարարել է Radikal թերթի լրագրող Ջենքիզ Չանդարը, հաղորդում է «Ակօսը»:

«Կամ Թուրքիան կլուծի քրդական խնդիրը կամ քրդերը` Թուրքիայի…»,- ասել է Չանդարը:

Անդրադառնալով Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր, Իմրալը կղզում բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետագա ճակատագրին` Ջենքիզ Չանդարն ասել է, որ լավ կլիներ, եթե Օջալանին և Թուրքիայի վարչապետ Էրդողանին միասին տեսներ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, ինչը սակայն իրատեսական չէ:

Մեկնաբանել