Հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանն ազատ է արձակվել

Հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանն ազատ է արձակվել, ասված է նրան աջակցելու նպատակով ստեղծված ֆեյսբուքյան էջում:

Ինչպես հաղորդել էր «Սիվիլնեթ»-ը ավելի վաղ, Ավո Գաբրիելյանը նոյեմբերի 7-ին ձերբակալվել էր և տարվել Սիրիայի գաղտնի ծառայությունների Քաղաքական հետախուզության բաժանմունք։

Վկաների խոսքով` Ավոյին վերջին անգամ տեսել էին իր երկու գործընկերների հետ Հալեպի հանրային զբոսայգում։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին մի խումբ հայ արվեստագետներ հանդես էին եկել Ավո Գաբրիելյանին ազատ արձակելու կոչով։ Բացի այդ` այս օրերին սոցիալական ցանցերի արաբական էջերում հարյուրավոր մարդիկ կոչ էին արել ազատ արձակել հալեպահայ ռեժիսորին: