Բարսելոնայի մարզական տնօրենը կոչ է արել ժամանակից շուտ իրենց չեմպիոն չհռչակել

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան կոչ է արել ֆուտբոլիստներին չթուլացնել զգոնությունն այն բանից հետո, երբ կատալոնական ակումբը մեծացրեց «Ռեալի» նկատմամբ միավորների տարբերությունը:

«Այժմ միայն նոյեմբերն է, իսկ մրցաշրջանն ավարտվում է մայիսին: Ուրախ եմ, որ մենք լի ենք լավատեսությամբ, սակայն եկեք սպասենք մինչև մայիս», – Սուբիսարետայի խոսքերը մեջբերում է Tutto Mercato-ն:

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Բարսելոնան» 11 միավորով գերազանցում է «Ռեալին»:

Մեկնաբանել