Երևանի Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Այս մասին ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա տեղեկացրեց, որ Կենտրոնականի բաժնի պետ է նշանակվել նախկինում ԿՀԴՊ ԳՎ (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Սերոբ Հարությունյանը:
Հարցին՝ ինչով է պայմանավորված Մարտիրոսյանի՝ զբաղեցրած պաշտոնից ազատումը, Ահարոնյանը նշեց, որ Ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես են լինում: