Twitter-ի օգտատերերն ամենաշատն են օնլայն առևտուր կատարում. ուսումնասիրություն

Kantar Media Compete ընկերության և Twitter-ի համատեղ հետազոտության համաձայն` եթե օգտատերերն հնարավորություն են ունենում կարդալու տարբեր վաճառողների թվիթերը, ապա նրանք շատ մեծ հավանականությամբ կատարում են այդ գնումը:

Ավելին, Twitter-ի օգտատերերն ավելի հաճախ են օնլայն գնում կատարում, քան մյուս կայքերի այցելուները: 2012թ. oգոստոս-հոկտեմբեր ամիսներին Twitter օգտատերերի 95%-ը այցելել է մանրածախ վաճառողների տարբեր կայքեր, մինչդեռ ինտերնետ ընդհանուր օգտագործողների մոտ այս ցուցանիշը 90% է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ վերը նշված ժամանակահատվածում վաճառողի հայտարարությունը գոնե մեկ անգամ ընթերցած օգտատերերի 38,9%-ը օնլայն գնում է կատարել:

Մեկնաբանել