Աշխարհի լավագույն կիսապաշտպաններն` ըստ ՖԻՖԱ-ի

ՖԻՖԱ-ն և Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիան (FIFPro) հրապարակել են լավագույն կիսապաշտպանների անունները, որոնցից երեքը կընդգրկվեն տարվա խորհրդանշական հավաքականում: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ցուցակում տեղ են գտել հետևյալ ֆուտբոլիստները. Խաբի Ալոնսո («Ռեալ»), Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Սեսկ Ֆաբրեգաս («Բարսելոնա»), Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ»), Էդեն Ազար («Չելսի»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Ֆրենկ Լեմպարդ («Չելսի»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Մեսութ Օզիլ («Ռեալ»), Անդրեա Պիրլո («Յուվենտուս»), Ֆրանկ Ռիբերի («Բավարիա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Բաստիան Շվայնշտայգեր («Բավարիա»), Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի»), Չավի («Բարսելոնա»):

Նշենք, որ խորհրդանշական հավաքականի կազմը հայտնի կդառնա 2013 թվականի հունվարի 7-ին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել