Կարծում եմ` Բենիտեսի գլխավորությամբ մենք բարձր արդյունքներ ենք գրանցելու. Պետր Չեխ

«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը խոսել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի մասին։

«Կամ դու հարմարվում ես, կամ էլ հեռանում ակումբից։ Այստեղ 3-րդ տարբերակ չկա։ Սրա հետ պարզապես պետք է համակերպվել։

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պարզապես պետք է կատարի մարզչի պահանջները։ Ես «Չելսիում» եմ, որպեսզի հաղթեմ։ Այնպես որ ես մտադիր եմ անել ամեն ինչ, որպեսզի գոհացնեմ մարզչին։ Դա է պատճառը, որ մարզումների ժամանակ ես քրտնաջան աշխատում եմ՝ չխնայելով ուժերս։ Կարծում եմ, որ Բենիտեսի գլխավորությամբ մենք բարձր արդյունքներ ենք գրանցելու։ Նա «Չելսիին» հաղթանակներ է բերելու», – Չեխի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Մեկնաբանել