Հունաստանը ԵՄ-ից և ԱՄՀ-ից կստանա ևս €43,7 մլրդ

Եվրահանձնաժողովը և Արժույթի միջազգային հիմնադրամը 12-ժամյա բանակցություններից հետո հաստատել են Հունաստանին ֆինանսական աջակցության հատկացման նոր փաթեթը: Այս մասին հայտարարել է Եվրոպական կնետրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, հաղորդում է Reuters-ը: Ըստ այդ փաթեթի՝ Հունաստանը դեկտեմբերին կստանա €43,7 մլրդ, բացի այդ՝ մինչ 2020թ. Աթենքը պետպարքտը պետք է կրճատի մինչև ՀՆԱ-ի 124%՝ €40 մլրդ-ով, մինչև 2022թ.՝ ՀՆԱ-ի 110%: Գումարը Աթենքին կհատկացվի միանվագ:
Նախատեսվում է, որ այդ գումարի մեկ չորորդը Հունաստանը կտրամադրի բյուջետային ծախսերին,  և գրեթե կեսը՝ բանկերի վերակապիտալիզացիային: Դրագիի կարծիքով՝ վարկատուների միջև համաձայնությունը կամրապնդի ինչպես Հունաստանի, այնպես էլ Եվրոպայի նկատմամբ վստահությունը: Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, իր հերթին, հայտարարել է, որ Հունաստանի պետպարքտի կրճատմանն ուղղված նոր քայլեր կձեռնարկվեն այն դեպքում, երբ այս երկրի բյուջեն պրոֆիցիտ կարձանգրի կամ մոտ կլինի դրան: