Ոսկե խաղակոշիկի համար պայքարում Մխիթարյանը զիջում է միայն Մեսսիին և Ռիմկևիչուսին

Eurotopfoot.com կայքը հրապարակել է ներկա պահին Եվրոպայի լավագույն ռմբարկուների ցուցակը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է երրորդ տեղը` զիջելով միայն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին և լիտվական «Շյաուլյայի» հարձակվող Ռիմկևիչուսին:

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը դարձել է արդեն 17 գոլի հեղինակ, բայց քանի որ Ուկրաինայի առաջնության գործակիցը 1.5 է, Մխիթարյանն իր ակտիվում ունի 25.5 միավոր: Ռիմկևիչուսը դարձել է 35 գոլի հեղինակ և ունի 35 միավոր: Չնայած Լիոնել Մեսսին խփել է 19 գնդակ, բայց Իսպանիայի առաջնության բարձր գործակցի շնորհիվ 38 միավորով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը:

Մեկնաբանել