Դե Յոնգը ցանկանում է Միլանում տեսնել Բալոտելիին

«Միլանի» կիսապաշտպան Նայջել դե Յոնգը նշել է, որ ուրախ կլինի, եթե «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելինտեղափոխվի իտալական ակումբ։

«Վերջերս կարդացի, որ Բալոտելին կարող է տեղափոխվել «Միլան»։ Դե ինչ, տեսնենք։ Հիանալի կլիներ, եթե մեր թիմը համալրվեր նման ուժեղ ֆուտբոլիստով։

Շատ դժվար է Բալոտելիին համեմատել Էլ-Շարավիի հետ, քանի որ նրանք տարբեր խաղաոճեր ունեն։ Ամեն դեպքում, չափազանց ուրախ կլինեմ, եթե Մարիոն տեղափոխվի «Միլան»», – հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Մեկնաբանել