Sothbey’s-ը մոտ 1 մլն դոլարով վաճառել է Սարյանի կտավը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը մոտ 1 մլն դոլարով (623,7 հազ. ֆունտ ստեռլինգ) վաճառել է Մարտիրոս Սարյանի «Պոետ. Արագածի լանջերին» վաղ շրջանի բնապատկերը։

Փորձագետների գնահատմամբ` սա ռեկորդային գումար է տաղանդավոր հայ գեղանկարչի աշխատանքների համար։ Ուշագրավ է, որ Սարյանի աշխատանքից բացի` վաճառվել է հայազգի մեկ այլ նկարչի` Դմիտրի Նալբանդյանի «Երիցուկներ» կտավը։ Անհայտ գնորդն այն ձեռք է բերել 286,6 հազ. դոլարով (175,3 հազ. ֆունտ ստեռլինգ)։

Ռուսական արվեստին նվիրված աճուրդի ընթացքում գնային ևս մի քանի ռեկորդ են սահմանել Վալենտին Սերովի, Վասիլի Վերեշչագինի և Լադո Գուդիաշվիլիի կտավները։

Ռուսական արվեստին նվիրված աճուրդները Sotheby’s-ում կշարունակվեն նաև այսօր։

Մեկնաբանել