Հարուստների համար հարկերը՝պարզ և բարձր. Ուորեն Բաֆեթ

ԱՄՆ-ում հարուստների համար պետք է սահմանվի միասնական նվազագույն հարկ: Այսպիսի տեսակետ է հայտնել ամերիկացի հայտնի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը The New York Times-ում հրապարակած իր հոդվածում:  Բաֆեթը Կոնգրեսին առաջարկել է անհապաղ կերպով սահմանել նվազագույն հարակդրույք՝ $1-10 մլն եկամուտ ունեցողների համար 30% և $10 մլն-ից ավելի եկամուտ ունեցողների համար՝ 35%: Բաֆեթի նախորդ հոդվածից հետո, որում նա դժգոհում էր, թե իր քարտուղարուհու հարկերը ավելի բարձր են քան իրենը, «Բաֆեթի հարկ» հասկացությունը ԱՄՆ-ի քաղաքական կյանքում իր կայուն տեղն էր գտել՝ դառնալով նախագահ Բարաք Օբամայի նախընտրական ծրագրի մի մասը: Բաֆեթը տևական ժամանակ է՝ ձգտում է Ջորջ Բուշի ժամանակ հարուստների համար սահմանված հարկային արտոնությունների չեղյալ հայտարարմանը: Օբաման, իր հերթին, առաջարկում է այս արտնությունները չեղյալ հայտարարել այն անձանց համար, որոնք տարեկան $250 հազ-ից ավելի եկամուտ ունեն: Բաֆեթը կողմ է առավելագույն նշաձողը $500 հազ-ի մակարդակում սահմանելուն: «Բուշի» արտոնությունների չեղյալ հայտարարումը, ինչպես նաև բյուջետային ծախսերի կրճատամանն ուղղված միջոցառումների ուժի մեջ մտնելը ԱՄՆ-ին հաջորդ տարի «հարկաբյուջետային ճեղքվածքով» են սպառնում:  Օբաման նաև հայտարարել է, թե մտադիր է կապիտալի աճի հարկը 15%-ից բարձրացնել 20%:  Ըստ Բաֆեթի՝ ինչպես իր այնպես էլ մյուս ներդրողների եկամուտները բավարար են եղել անգամ այն դեպքւոմ, երբ հարկը1950-60-ականներին կազմել է 27,5%:
«Մեծահարուստները, այդ թվում՝ ես, մշտապես ներդրումներ կատարելու հնարավորություն են փնտրելու», -գրել է Բաֆեթը՝ ի պատասխան հոռետեսներին, որոնց կարծիքով հարկերի բարձրացման հետևանքով  հարուստները գումարները կսկսեն ներքնակի տակ պահել, ինչը, իր հերթին, կվնասի աշխատատեղերի ստեղծման գործընթացին: