PayPal-ը վերջին օրերին գնումների մեծ ակտիվություն է արձանագրել

PayPal-ի նախագահ Դեյվիդ Մարկուսը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է տոնական վերջին օրերին համակարգի աշխատանքներն ու գնումների ակտիվությունը:

PayPal-ի նախագահի գնահատմամբ` վերջին օրերին զգալիորեն աճել է գնումների քանակը` հիմնականում բջջային վճարումների հաշվին: Անցած հանգստյան օրերին բջջային վճարումները կազմել են 196%, ինչը Մարկուսը բնութագրել է որպես «ցնցող» արդյունք PayPal-ի համար:

Նա նշել է նաև այն, որ PayPal Checkout-ից ստացվող հիմնական շահույթը բջջային վճարումների հաշվին է: Վերլուծելով համակարգի հաճախորդների քանակը և վճարման համար նախատեսված կետերը` Մարկուսը հրապարակել է այդ կետերի քանակը, որը հասնում է 17 հազ-ի: Ակտիվ օգտատերերի թիվն այժմ 117 մլն է:

«PayPal համակարգը զգալի գումարներ չի վատնում գովազդի համար, սակայն կուժեղացնի այդ գործընթացը եկող տարի` Discover ընկերության հետ համագործակցության շնորհիվ»,- ասել է Դեյվիդ Մարկուսը:

Նրա խոսքով` PayPal-ը կշարունակի համագործակցության նոր օղակներ փնտրել տարբեր ներդրողների հետ` հաջորդ տարի գործի դնելով իր նոր API ինտերֆեյսը:

PayPal-ն աջակցում է նաև տարբեր բիզնեսների ներկայացուցիչներին: Որոշ փոքր և միջին բիզնես ունեցող կազմակերպություններ և կայքեր PayPal-ի օգնությամբ արդեն հաջողություններ են գրանցում: Մարկուսի խոսքով` վերջիններիս բիզնեսը 20%-ից ավելի աճ է արձանագրել:

PayPal-ի նախագահի համոզմամբ` ապագայում համակարգը զարգացման դեռ մեծ հեռանկարներ ունի:

Մեկնաբանել