Սկոլարին` Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի ամենահավանական թեկանծու

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Անդրես Սանչեսը հայտարարել է , որ Լուիս Ֆելիպե Սկոլարին համարվում է հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն։ Ուրբաթ Մինո Մենեզը հրաժարական է տվել։

«Սկոլարին հրաժարվել է գլխավորել «Գրեմիոն», «Կրուզեյրոն», Լիսաբոնի «Սպորտինգը» և Կատարի հավաքականն ու ցանկանում է գլխավորել մեր ընտրանին»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Հիշեցնենք, որ 64-ամյա մասնագետը վերջին անգամ գլխավորել է «Պալմեյրասը», որը ավարտված մրցաշրջանի արդյունքներով լքել է բարձրագույն բրազիլիական դիվվիզիոնը։