Իմ կուռքը Զիդանն է. Լուկաս Մոուրա

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Լուկաս Մոուրան, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի ՊՍԺ, պատմել է, թե ում է ցանկանում նմանվել։

«Իմ ֆուտբոլային կուռքը Զինեդին Զիդանն է։ Այո, գիտեմ, որ նա 1998-ին ոչնչացրեց Բրազիլիայի հույսերը, սակայն նա լավագույն ֆուտբոլիստներից է, ում երբևէ տեսել եմ։ Միշտ սիրել եմ հետևել տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներին, ինչպիսիք են Ռոբինյոն, Մեսսին, Դենիլսոնը, Ռոնալդինյոն։ Այս տղաները հիանալի են տիրապետում տեխնիկական բոլոր հնարքներին ,և ես հետևել եմ նրանց՝ իմ զինանոց ավելացնելու որոշ հնարքներ»,- Մոուրայի խոսքերն է մեջբերում Football France-ը։