Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում Հարսնաքարի գործով ընթացող դատական նիստն այսօր հետաձգվեց ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով:
Դատավոր Դավիթ Հարությունյանը անհարգալից ճանաչեց պաշտպանի բացակայությոuնը` հավելելով, որ եթե պաշտպանը մեկ անգամ էլ բացակայի, ապա նրա նկատմամբ դատական սանկցիա կկիրառվի:
Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 30-ին` ժամը 12:00-ին: