Կանադայի ԿԲ նախագահը կղեկավարի Անգլիայի բանկը

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Կանադայի Կենտրոնական բանկի ղեկավար Մարկ Քարնիի թեկնածությունը հաստատել է Անգլիայի բանկի նախագահի պաշտոնի համար:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ Քարնին կպաշտոնավարի 5, այլ ոչ թե 8 տարի, ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԶԼՄ-ները:

Անգլիայի բանկը նոր ղեկավարի թափուրի պաշտոնի մասին հայտարարել է այս տարվա սեպտեմբերի կեսին: Ներկայիս նախագահ Մերվին Քինգը իր պաշտոնից կհեռանա 2013թ. հունիսին, երբ կավարտվի է նրա լիազորությունների 5-ամյա երկրորդ ժամկետը: Բրիտանական օրենքների համաձայն՝ ԿԲ նախագահը չի կարող պաշտոնավարել երկու ժամկետից ավելին:

Ուշագրավ է, որ Քարնիի՝ ԿԲ նախագահի պաշտոնում ընտրվելը լրջորեն ցնցել է շուկաները: Այս ֆոնին՝ հարց է ծագում, որքան է հավանականությունը, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նույն իրադրությունում կհայտնվի, ինչպես Անգլիայի բանկը, եթե ամերիկյան կարգավորիչի ղեկավարը օտարերկրացի լինի:
Փորձագետների կարծիքով՝ ԴՊՀ ղեկավարը պետք է բացառապես ամերիկացի լինի, ընդ որում՝ դրա քաղաքական հիմանավորումն այն է, որ կոնգրեսականների մեծ մասը լուրջ խնդիրների կառերեսվի ԴՊՀ բանալիները օտարերկրացուն հանձնելու դեպքում՝ հաշվի առնելով նրա մեծ դերակատորումը ինչպես ԱՄՆ, այնպես էլ գլոբալ տնտեսության համար:

Մյուս կողմից՝ ԴՊՀ ղեկավարի պաշտոնում ծագումով ոչ ամերիկացի, սակայն ԱՄՆ քաղաքացու ընտրությունը լիովին հավանական է, ընդ որում՝ դրա նախադեպը եղել է: Այսպես՝ 1970-1978թթ. կառույցը ղեկավարել է Արթուր Բերնսը, որը ծնվել է Ավստրիայում և ԱՄՆ ներգաղթել է 10 տարեկանում:

ԴՊՀ փորձագետները՝ մյուս կողմից՝ Անգլիայի բանկի հետ կապված որոշումը, բավական արտասովոր են համարում, քանի որ մինչ այժմ Դրամավարկային քաղաքականության հանձնաժողվի անդմաները միայն Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ ե եղել: Քարնին, թեև Մեծ Բրիտնիյաի քաղաքացի չէ, սակայն, որպես կանադացի և Միացյալ թագավորության քաղաքացի, թագուհու հպատակ է: Ըտս Օսբորնի՝ Քարնին Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն կշնորհվի:

Մեկնաբանել