Մեսսիի և Ռոնալդուի միջև մեծ տարբերություն կա. Կապա

«Ռիվեր Փլեյթի» նախկին գլխավոր մարզիչ Անխել Կապան կարծում է, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» հարձակվողների Լիոնել Մեսսիին և Կրիշտիանո Ռոնալդուին չի կարելի համեմատել։ Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը։

Կապան ընդգծել է, որ իր հայրենակիցը շատ ավելի ուժեղ է պորտուգալացուց։

«Մեսսիի և Ռոնալդուի միջև մեծ տարբերություն կա։ Եվ այն չի կայանում նրանում, որ Մեսսին ավելի շատ է գոլեր խփում։ Ոչ, նա գերազանցում է Կրիշտիանոյին իր ֆուտբոլային կախարդանքով։ Ռոնալդուն նույնպես շատ է գոլերի հեղինակ դառնում, սակայն Մեսսին դրան ավելացնում է երևակայություն և տեխնիկա»,- հայտրարել է Կապան։

Մարզական գործընկեր` SportArmenia.com