Վայոց Ձորը նոր փոխմարզպետ ունի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ։ Այս մասին հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը:

Արամ Գրիգորյանը 2001-ից մինչ օրս աշխատում է Վայոց Ձորի մարզպետարանում` որպես աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ: