ԱՄՆ-ի կառավարությունը հնդկացիներին $3,4 մլրդ կվճարի

Ամերիկացի մի քանի հազար հնդկացի ԱՄՆ-ի իշխանություններից կստանան $3,4 մլրդ-ի փոխհատուցում՝ հնդկացիների ցեղերին պատկանող հողերն ու ռեսուրսներն օգտագործելու համար, հաղորդում է CNN-ը։

Միացյալ Նահնագների կառավարության՝ միջոցների վճարման մասին որոշումը հնդկացիների և ԱՄՆ-ի իշխանության մարմինների միջև երկարատև վեճի արդյունք է դարձել։

1996թ․ հնդկացիները դատական հայց էին ներկայացրել ներքին գործերի նախարարության դեմ այն բանի համար, որ գերատեսչությունը, նրանց կարծիքով, ինչպես հարկն է, չէր իրականացնում հողերի փոխհատուցման վճարումը։

2012թ․ գարնանը ԱՄՆ-ի դատարանն արդեն պարտավորեցրել էր կառավարությանը 41 նահանգների տարածքում ապրող հնդկացիների ցեղերին վճարել ավելի քան $1 մլրդ՝ որպես փոխհատուցում նրանց տարածքներում արդյունահանվող բնական ռեսուրսների օգտագործման համար։