Ստեղծվել է հիվանդի առողջական վիճակը հեռահար հսկող ամենափոքր սարքը

ԱՄՆ-ի Օրեգոնի համալսարանում ստեղծվել է բբջային նոր սարքավորում, որը նախատեսված է հիվանդների առողջական վիճակի հեռահար մոնիթորինգ իրականացնելու համար: Հատկանշական է, ոև առողջական վիճակի անձնական մոնիթորինգի և հեռահար ախտորոշման ժամանակակից համակարգերը, որ առկա են շուկայում, բավական թանկ արժեն և չափերով մեծ են:

Նոր սարքավորման հեղինակները չեն թաքցնում, որ սարքի բավական փոքր չափերի գաղտնիքն այն է, որ այն չունի սնուցող մարտկոցներ: Սարքավումը լիցքավորվում է տարբեր ռադիոսարքերի, օրինակ բջջային հեռախոսների միջոցով: Փորձագետների գնահատմամբ` սարքը 4,5 մ շառավղի վրա կլանում է բջջային հեռախոսի էներգիան: Բացի այդ` այն լիցքավորվում է մարդկային մարմնի էներգիայով:

Ներկայում սարքը փորձարկման փուլում է: Ակնկալվում է, որ նրա գինն անհամեմատ էժան կլինի ավանդական սարքերի համեմատ: Նոր սարքավորումը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: