Ռեալի հետ ոչ-ոքին մեզ չի բավարարի. Ֆալկաո

«Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ իրենք ամբողջովին կենտրոնացած են Մադրիդի«Ռեալի» հետ առաջիկա հանդիպման վրա:

«Մեր ֆուտբոլիստները հավակնություններ ունեն, որոնք կարող են օգնել մեզ պարտության մատնել «Ռեալին»: Չեմ կարծում, որ ոչ-ոքին կբավարարի մեզ: Իհարկե, դեռ հայտնի չէ, թե ինչպես կդասավորվի հանդիպումը: Հնարավոր է` խաղից հետո ուրախանանք ոչ-ոքիի համար, սակայն խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթելու մտադրությամբ:

Մասնակցել եմ շատ դերբիների և միջազգային խաղերի, սակայն «Ռեալի» պես թիմի հետ հանդիպումներն անմոռանալի են», – Ֆալկաոյի խոսքերը մեջբերում է Cadena Ser-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել