Նադալը կմասնակցի Australian Open-ին

Ավստրալիայի բաց առաջնության տնօրեն Քրեյգ Թայլին հայտնել է, որ Ռաֆայել Նադալը անձամբ հաստատել է իր մասնակցությունը առաջիկա մրցաշարին: Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարը մեկնարկում է հունվարի 14-ին:

«Լավ է, որ մրցաշարը տեղի կունենա հունվարին: Խաղացողները ունեն հանգստանալու և վնասվածքները բուժելու ժամանակ: Անցած շաբաթ խոսել եմ Ռաֆայել Նադալի հետ, և նա պատրաստ է մասնակցել մրցաշարին», – Թայլիի խոսքերն է մեջբերում DNA-ն:

Հիշեցնենք, որ Նադալը ծնկի վնասվածքից հետո հինգ ամիս վերականգնվում էր: Australian Open-ից առաջ թենիսիստը մտադրվում է մասնակցել Աբու Դաբիի ցուցադրական և Դոհայում անցկացվելիք ATP-ի մրցաշարերին։

Մեկնաբանել