Բրիտանական HSBC բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դուգլաս Ֆլինտը հանդես է եկել բանկիրներին երդմնակալություն պարտադրելու առաջարկով:
Ֆլինտը բանկիրների երդմնակալությունն առաջարկել է Հիպոկրատի երդմանը նման տարբերակով, ինչը բանկային ոլորտի արմատական բարեփոխումների շրջանակում կարգավորիչ մեխանիզմի դեր կկատարի՝ ֆինանսական ճգնաժամի և աղմկահարույց սկանդալների ֆոնին: «Երդմնակալության գործընթացը պետք կարգավորի բանկային համակարգի վերահսկողության համար նախատեսված անկախ մարմինը, որը պատրաստ կլինի քննարկել այս նախաձեռնությունը եվրոպական մյուս խոշոր բանկերի ու գործընկերների հետ»,– ասել է Ֆլինտը:
Ֆլինտի կարծիքով՝ գործառույթի համար ամենահամապատասխան մարմնի՝ Մեծ Բրիտանիայի Ֆինանսական ծառայությունների վարչության հետ համատեղ աշխատանքը հնարավորություն կտա բանկիրներին կարգավիճակից զրկելու արդար մեխանիզմ ստեղծել:
Ֆլինտը երդմնակալության տեքստում առաջարկում է հենվել Անգլիայի բանկի նախկին նախագահ լորդ Էդվարդ Ջորջի բիզնեսավարման սկզբունքների վրա: Այդ ութ սկզբունքների թվում նաև հաճախորդների և կոնտրագենտների հանդեպ արդար և ազնիվ վերաբերմունքն է։
Ֆլինտն ավելի վաղ ևս հայտարարել էր բանկերի և կարգավորիչների միջև նման համագործակցության անհրաժեշտության մասին: «Ճգնաժամի դասերից մեկն այն է, որ բանկերը պետք է պատրաստ լինեն հաղթահարելու ռիսկերը, գործելու սխալներ՝ միաժամանակ ունակ լինելով հաղթահարել հետևանքները»,– ասել է Ֆլինտը: